DEATH OF AN UNKNOWN PERSON

by Tatev Chakhian


DEATH OF AN UNKNOWN PERSON

A faded photograph,

in which in one row there are: one child,

two middle-aged men and one elder,

a wrinkled grandma

and a young woman with one child in her arms while pressed to another.

Tired with everyday responsibilities, aging bodies

covered with holiday garments,

at a bleach scented finger a bridal ring,

huge buns on children's heads,

worn garments fastened neatly,

combed hair and cut sideburns.

I do not recognize anybody at this photo,

nose of any one of them looks similar to mine.

Life — it is their joint agreement

to stand together in front of a camera.

Death — it is the existence of this photo in my private photo album.

Translated by Paweł Sakowski

ԱՆԾԱՆՈԹ ՄԱՐԴՈՒ ՄԱՀԸ

Խամրած լուսանկար,

ուր շարքով կանգնած են մի դպրոցական,

երկու միջահասակ ու մի ծեր տղամարդ

կռկված տատմեր

ու մի ջահել կին՝ գրկին երեխա, մեկն էլ՝ կիպ փեշին:

Սովորական օրերին տան հոգսից ծերացող մարմիններն

անհայտորեն տոնական հագուստով ծածկած,

ժավելահոտ մատներին՝ հարսանիքի մատանին,

երեխեքի գլխին՝ մեծ բանտեր,

խունացած կոստյումները՝ կոճկած կոկիկ

մազերը՝ գզած, բակերը՝ ուղիղ:

Այս լուսանկարում ոչ մեկին չեմ ճանաչում,

ոչ մեկի քիթը հեռավոր նմանություն չունի իմին:

Կյանքը նրանց ընդհանուր համաձայնություն է

միասին կանգնելու խցիկի առաջ,

մահը՝ նկարի գոյությունն իմ անձնական ալբոմում: