HR MANAGER

by Tatev Chakhian


HR MANAGER

Staff should never know

that after 6 p.m. your shoulders fall down,

your feet sink into the ground

and you feel such great emptiness

that street noises echo inside of you.

 

Let your boss never know

that in your head you sign

redundancies,

holiday for everyone

and referrals to antipode without expiry…

You knot your tie on a branch,

looking at your departing, wind-swayed body,

leaving boredom where 

your hand used to be.

 

Let none of the employees meet you accidentally,

frozen and silent,

so silent

that a sudden greeting

might shatter you.

Translated by Paweł Sakowski

HR MANAGER

Աշխատակազմը երբեք չպիտի իմանա,

որ 18:00-ից հետո թևերդ երկարում են,

կրունկներդ՝ խրվում հողի մեջ,

և դու դատարկ ես՝

արձագանքելու չափ աղմուկին փողոցի:

 

Ղեկավարդ հանկարծ չպիտի կասկածի,

որ մտքումդ հիմա ստորագրում ես

հրամաններ ազատման,

արձակուրդ բոլորին և

ուղեգրեր Հեռու, անժամկետ հեռու...

Ու փաթաթում ես փողկապդ ծառին՝

նայելով՝ ոնց է ճոճվող մարմինդ հեռանում քեզնից՝

թողնելով պարապություն այնտեղ,

ուր մի ժամանակ ձեռքդ էր:

 

Երանի աշխատակազմից ոչ ոք չհանդիպի հանկարծ

քեզ՝ սառած ու լուռ,

լուռ այնքան,

որ ծանոթ մեկի զնգուն բարևից

գուցե փշրվես: